Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից մեղմ ասած՝ դավաճանություն է․ Մեսրոպ Առաքելյան

Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից, մեղմ ասած՝ դավաճանություն է, թշնամու օրակարգի սպասարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Մենք ունենք մեկ նպատակ՝ միասնական ջանքերով շարունակել պայքարելը հանուն ճգնաժամի հաղթահարման, հանուն Արցախի հայկական ապագայի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր, որ Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը չի բացառում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել