Թափուր հաստիք ՆԳ նախարարությունում

Ներքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել։

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար (ծածկագիր՝ 27-Ղ1-1)

1. ապահովում է Նախարարությունում անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
2. ապահովում է Նախարարության և ենթակա մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի կազմման և փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացումը.
3. ապահովում է Նախարարության և ենթակա մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության իրականացումը, պաշտոնների նկարագրության կազմումը, պաշտոնների գնահատման, դասակարգման աշխատանքները և պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու իրականացումը, հաստատում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը.
4. ապահովում է Նախարարության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի ռեեստրի վարման, ռեզերվում գրանցելու, տեղեկատվական հարթակում տեղադրելու, կադրերի ռեզերվից հանելու հետ կապված աշխատանքները.
5. ապահովում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (բացառությամբ Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) կազմակերպման և անցկացման, մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքների, մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի կազմման աշխատանքների իրականացումը.
6. ապահովում է Նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացումը.
7. օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է Նախարարության քաղաքացիական ծառայողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
8. ապահովում է Նախարարությունում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, ինչպես նաև փորձնակ գրանցելու, Նախարարության քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման հետ կապված աշխատանքների իրականացումը.
9. ապահովում է Նախարարությունում ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, համաձայնագրերի կազմման աշխատանքների իրականացումը.
10. ապահովում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման և կարիքների գնահատման գործընթացը.
11. ապահովում է է Նախարարությունում բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը.
12. նշանակում և ազատում է Նախարարության տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական ծառայող չհամարվող աշխատակիցներին, կնքում է աշխատանքային պայմանագրեր, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
13. ապահովում է Նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերող և ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկա անցնելու գործընթացը.
14. ապահովում է Նախարարության և ենթակա մարմինների աշխատողների սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումների տրամադրման և գումարների ֆինանսավորման գործընթացը.
15. ապահովում է Նախարարության բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում Նախարարին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
16. ապահովում է Նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.
17. ապահովում է Նախարարության բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
18. ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ռազմավարական այլ ծրագրերով Նախարարության գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացումը.
19. ապահովում է պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումների հայտի ձևավորման աշխատանքները.
20. ապահովում է նախարարության փաստաթղթաշրջանառությունը.
21. ապահովում է Նախարարի և Նախարարի տեղակալների մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելությունների գործընթացը.
22. ապահովում է Նախարարության աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների կատարման և գնահատման գործընթացը.
23. կազմակերպում է Նախարարության գործավարության, գաղտնիության ռեժիմի ապահովման, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

• բարձրագույն կրթություն.
• hանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կազմակերպություններում և հիմնարկներում ղեկավարման կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման կամ նյութատեխնիկական մատակարարման կամ պետական գնումների բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ.
• գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին»,«Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Պետական նյութական պահուստի մասին», «Լիցենզավորման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Ոստիկանության մասին», Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների, Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ, 2018 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետն է՝

մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքում նշանակում կատարելը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝

18 հունվարի 2023 թ.

Աշխատավարձի չափը՝ 577․408 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան փողոց, 130:

Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում` համապատասխան ձևաչափով,
• ինքնակենսագրական (CV),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
• անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝

անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ([email protected])՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-659/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել