«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվեց 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Այս անգամ ևս որոշվեց չդիմել Սահմանադրական դատարան և հնրավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր որ իրենց ձայնը տվել են ընդդիմությանը ներկայացված լինել ԱԺ-ում: Այս որոշումը այդ քաղաքացիների քվեի նկատմամբ մեր հարգանքի դրսևորումն է»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենք պետք է հնարավորություն տան ընդդիմությանը, որպեսզի գան խորհրդարան և աշխատեն:
«Սխալ է պարազիտանալ հարկատուների վրա և չարդարացնել սպասելիքները, որոնք քաղաքացիները ձևավորել են այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ»,-շեշտեց Կոնջորյանը:
Նա ընդգծեց, որ իրենց այս որոշումը չի նշանակում, որ իրենք հաջորդ անգամ այլ որոշում չեն կայացնի և չեն դիմի Սահամանադրական դատարան: