Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«72 ժամով ձերբակալելով ՀՅԴ 2 անդամի և 1 քաղաքացու՝ փորձ է արվում նախ ճնշել փողոցում այս իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիներին, ապա նաև ցուցմունք կորզել ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավար որևէ անդամի մասով։
Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը՝ ընդհուպ մինչև կուսակցության գործունեության կասեցում։ Սա մեկ անգամ արդեն եղել է։
Ի՞նչու են անում սա։
Որովհետև Դաշնակցությունն ուժ է, ով կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար»,-նշել է նա: