Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 13-ի ցերեկը Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 5-7 աստիճանով:
