Ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ալիևի նկատմամբ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց այն հարցին, թե ինչու պաշտոնական Փարիզը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ:

«Մենք կարծում ենք, որ կարևոր է երկխոսության վերականգնումը և մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: Ֆրանսիայի նախագահի բոլոր ջանքերը դրան են ուղղված: Կարծում ենք, որ այսօր այլ ճանապարհներ տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհը ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան հարյուր տոկոսով ուղղված է այս կարգավորմանը»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել