Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։
Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտելու ոստիկանության օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը: