Հունվարի 12-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Այսօր՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Ֆրանսիան միշտ կանգնած է եղբայրական ժողովուրդների կողքին:
«Մեզ համար պարտավորվածություն է լինեն այստեղ: Մենք պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է ագրեսիայի: Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին: Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ»,-նշեց Յաել Բրաուն-Պիվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: