Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է դիմել դատարան` հասարակական կազմակերպության լուծարման պահանջով

Պետական լիազորված մարմինը կարող է կազմակերպությունը լուծարելու պահանջով դիմել դատարան, եթե`

1) կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն և պատերազմ քարոզելուն.

2) կազմակերպությունը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

3) կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ լիազորած անձը կազմակերպությունը հիմնադրելիս թույլ են տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

Վերը նշված հիմքերով դատական ընթացակարգը կիրառվում է, եթե անարդյունավետ կամ սպառված են օրենքով պաշտպանվող իրավունքի խախտումը վերացնելու մյուս միջոցները:

Կազմակերպությունը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել