Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացվել է նախագիծ, որով առաջարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ ամրագրել, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:
Iravaban.net-ը հայտնում է, որ միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ տեղեկատվությունը ստանալու հավաքագրման աղբյուր առկա չէ, Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը գրանցամատյանը վարելու է պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
Գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև պետական լիազոր մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարկ է նշել, որ նախագծերը մշակվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: