Հոդվածը իրականությանը չհամապատասխանող զանազան մեկնաբանությունների տեղիք է տվել․ ոստիկանություն

Հունվարի 12-ին «Առավոտ» լրատվական կայքում «Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին» վերտառությամբ հոդված էր հրապարկվել, որը տարածվել է սոցցանցում և իրականությանը չհամապատասխանող զանազան մեկնաբանությունների տեղիք տվել:

Այս մասին հայտարարություն են տարածել ոստիկանությունից։

Պարզաբանենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում:

Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստատթղթեր: Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով:

Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին: Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին:

Հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել