Տեղի կունենան պարեկային ծառայության ընդունելության հանրային իրազեկման միջոցառումներ․ ՆԳՆ

Տեղի կունենան պարեկային ծառայության ընդունելության հանրային իրազեկման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության բարեփոխումների միջոցառումների շրջանակներում պարեկային ծառայության գործունեության վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացման, ինչպես նաև տեղերում ընդունելության դիմումների ընդունման նպատակով իրականացնում է այցեր թիրախային մարզեր:

Հունվարի 17-ին, ժամը 13:00-ից 15:30-ն, Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղի կունենա պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում։

Հունվարի 18-ին, ժամը 13:00-ից 15:30-ն, Եղեգնաձորում, Գրիգոր Նարեկացու 8 հասցեում /նախկին «Արագիլ» կինոթատրոնի տարածք/ տեղի կունենա պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան զրուցել պարեկների հետ, ծանոթանալ նրանց ծառայության առանձնահատկություններին, ծառայողական մեքենաների հնարավորություններին, սպառազինությանն ու տեխնիկական հագեցվածությանը։

Հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու հանրային իրազեկման միջոցառումներին և այն անձինք, ովքեր ցանկություն կունենան ծառայության անցնել պարեկային ծառայության Սյունիքի կամ Վայոց ձորի ստորաբաժանումներում, հնարավորություն կունենան տեղում ներկայացնել դիմումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել