Ադրբեջանն ահաբեկչական գործողություններով մեկ ամիս շարունակ շրջափակել է Արցախի 120,000 բնակչությանը:
Այս մասին հայտարարություն է տարածել Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը։
Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև:
6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,200 մարդ կորցրել է աշխատանքը։
Այս ընթացքում ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ պետք է մակատարարվեին Արցախ, եթե ճանապարհը բաց լիներ:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է՝
– 41 մանկապարտեզ
– 56 նախադպրոցական խումբ
– 20 երկարօրյա ուսումնական հաստատություն
Վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների: