Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները. Արթուր Թովմասյան

«Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև».ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության 1-ամսյա շրջափակմանը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Այսօր՝ հունվարի 12-ին, լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:

Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝ խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականցմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:

Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:

Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:

Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը:

Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին ՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:

Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:

Արցախի ժողովուրդը անկոտրում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել