Հափշտակվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Էմիլ Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Էմիլ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 29-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փող. թիվ 89 հասցեում, բացահայտ հափշտակել է Հասմիկ Սիրունյանին պատկանող զգալի չափի` 100.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:

Գործով մեղադրյալ Էմիլ Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի`

Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել