Ազգային ժողովի Պատշտպանության և անվտանգությանհարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր՝ հունվարի 11-ին, թեժ վիճաբանություն տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի միջև։
Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը փորձեն ընդհատել նրան, ինչը վեճի պատճառ դարձավ։
«Պարոն, դուք ինձ մի ընդհատեք»,-ասաց Աննա Գրիգորյանը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց,- «Ես պետք է ընդհատեմ, որովհետեւ դուք խախտում եք արդեն: Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը։
Աննա Գրիգորյանը Քոչարյանին հորդորեց փոխել խոսքի տոնը․ «Եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:
«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,-բարձր տոնով ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում