ՊՆ փոխնախարարը՝ կանանց զինծառայությունում ներգրավելու նախագծի մասին

Մարտական հրաձգության դասընթացներին կանանց ցուցաբերած ակտիվությունը ծնել է գաղափար, որ կանանց ևս կարելի է ներգրավել զինվորական ծառայության մեջ, բայց ոչ թե պարտադրաբար, այլ՝ կամավորության սկզբունքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Ներկայումս քննարկման փուլում է օրենքի նախագիծ, և երբ արդեն պատրաստ լինի, կդրվի շրջանառության մեջ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ կամավորության սկզբունքով է իրականացվելու»,-ասաց նախարարի տեղակալը։

Սարգսյանի խոսքով՝ խնդիրը կանանց ներուժը օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն ու հնարավորություն ունեն իրենց նպաստը բերել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել