Երևան քաղաքում՝ հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` հունվարի 11-ի ցերեկը, 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ին ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 2-4 աստիճանով:
