Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում տղամարդիկ հարձակվել եւ ծեծել են կանանց: Վերջիններս բողոքել են մշտական սեռական ոտնձգությունների դեմ, որոնց նրանք ենթարկվում են Թահրիր հրապարկում` ընդդիմադիրների հանրահավաքների վայրում:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, հարյուրից ավելի ուժեղ սեռի ներկայացուցիչներ մի քանի րոպե ծեծի են ենթարկել կանանց, որից հետո կանանց հաջողվել է փախչել: