Ո՞վ կարող է լինել պաշտպանության նախարարության քննիչ

Պաշտպանության նախարարության քննիչը (այսուհետ՝ քննիչ) պաշտպանության բնագավառի զինվորական ծառայող է։ Քննիչին զինվորական ծառայության պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Պաշտպանության նախարարը։

Քննիչի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, ունի իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ և Պաշտպանության նախարարի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Այն քաղաքացին, որը չունի իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ, պաշտոնի նշանակվում է մեկ տարի ժամկետով փորձաշրջանով` Պաշտպանության նախարարի սահմանած կարգով:

Քննիչի պաշտոնում չի կարող նշանակվել այն քաղաքացին, որը չի բավարարում ստորև նշված պահանջները, այդ թվում` անկախ նրա դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, կամ եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով։

Պայմանագիր չի կարող կնքվել պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած այն քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն, դատական քննություն, ովքեր դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ ովքեր առողջական վիճակի պատճառով պիտանի չեն զինվորական ծառայության համար:

Պայմանագիր չի կարող կնքվել նաև այն քաղաքացիների հետ, ովքեր օրենքի խախտումով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել