Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-31-ին, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
