Սյունիքի մարզպետը հանդիպել է Հայաստանում Իրանի գլխավոր Հյուպատոսին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։

Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից։

Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։

Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք արդեն հետագա փոխգործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման հիմք պիտի դառնան։

Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող թեմաներ, նաև դիտարկել այն ոլորտները, որոնք երկու կողմերին էլ հետաքրքրում են ու կարող են փոխշահավետ լինել։

Ռոբերտ Ղուկասյանը փոխանցեց Կապանում ԻԻՀ հյուպատոսարանի հետ սերտ համագործակցության ու անհրաժեշտության դեպքում նրա գործունեությանն աջակցելու՝ մարզային իշխանության պատրաստակամությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել