Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։