Հարևանների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ ոստիկանություն

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով:

Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել 39-ամյա հարևանին: Նա խոստովանել է, որ իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է 32-ամյա հարևանին:

Դանակը հայտնաբերվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել