Թափուր հաստիք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության Հայտարարագրման բաժնի ավագ մասնագետ /41-27.1-Մ3-2/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբանի /41-27.5-Մ1-1/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի  էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/internal-external-competitions/5052/view միջոցով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,

6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 23-01-2023թ. ժամը՝ 15:00-ին, ք. Երևան, Զաքյան փողոց թիվ 7-3 շենք, ՀՀ փաստաբանական դպրոց հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 25-01-2023թ. ժամը 11:00-ին, ք. Երևան, Կորյունի 15, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչական շենք հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափով: Հիմնական աշխատավարձը 175932 ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 2-8, 25, 33, 48, 58, 62-79, 88, 91-93, 109, 115, 120-129, 139, 141-147, 153,
154, 159, 162-168, 174-176, 181, 192-196, 201)
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենք
(Հոդվածներ՝ 4, 20-28, 30-42)
«Հանրային ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 3-8, 30-47)
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 10, 16-24, 33-39)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
(էջեր՝ 5-54, 98)
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։
Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
(էջեր՝ 13-46, 89-109, 154)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ
հրատարակչություն, Երևան 2012 թ.
(էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96)

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի դեմ պայքարը. Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլ/OECD/ (Նոր առաջարկություն՝ 11, 14, 15, 16, 20, էջեր՝ 141, 163, 209, 234-235, 303-304) Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ գնահատման երրորդ փուլ և երկրորդ զեկույց(GRECO). (Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ գնահատման երրորդ փուլ և երկրորդ զեկույց(GRECO) 12-14-րդ կետ)

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 28.12.2022թ.:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected] , հեռ. 012777724

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել