Սիրելի Էներգետիկներ, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ՝ էներգետիկներին, մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Պոլիտեխնիկական համալսարանը յուրահատուկ վերաբերմունք ունի էներգետիկների հանդեպ, քանզի այս մասնագիտական համայնքի ճնշող մեծամասնությունը մեր շրջանավարտներն են, մեր դեսպաններն այս ոլորտում:
Ձեր դերը կրթության, գիտության և մասնագիտական աշխատանքում չափազանց մեծ է և կարևոր, քանզի դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ համակարգի կայունությունը և ոլորտային կրթությունը:
Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր տոնվում է մեկ այլ նշանակալի իրադարձություն Հայաստանի էներգահամակարգի 119-ամյակը:
Շնորհավորում եմ բոլորիս, ովքեր այս օրը համարում են իրենց մասնագիտական տոնը։ Թող Ձեր նորանոր ձեռքբերումները ծառայեն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի»,-նշել է նա։