Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 448-Ա հրամանի համաձայն՝ Լևոն Ազիզյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ հիմք ընդունելով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի եզրակացությունը։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Լ. Ազիզյանին, մաղթում հաջողություն պատասխանատու պաշտոնում, մասնագիտական բազում ձեռքբերումներ և համատեղ բեղմնավոր աշխատանք հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի զարգացման գործընթացում։