Նոր փոփոխություններ՝ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի մասին կարգում․ չափը կավելանա

Կառավարությունը սահմանել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր չափերը։

Ըստ այդմ, մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝

  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
  • գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն),

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝

  • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):

Նշվում է, որ ներկայումս խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել