Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան

Այսօր ձմեռային արևադարձն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը սկսում է երկարել»,-նշել է նա։

Հավելենք, որ ձմեռային արևադարձը տարվա այն երկու օրերից մեկն է, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա։ Այդ օրը հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է։ Ձմեռային արևադարձի օրը ցերեկը ամենակարճն է, իսկ գիշերը ամենաերկարը։

Ձմեռային արևադարձի նշանակությունը կայանում է գիշերվա երկարացման և ցերեկվա կարճացման երևույթի շրջադարձի մեջ (գիշերը սկսում է կարճանալ, ցերեկը՝ երկարել)։ Կախված օրացույցի շեղումներից՝ ձմեռային արևադարձը Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին, իսկ Հարավային կիսագնդոում՝ հունիսի 20-ին կամ 21-ին։ Տարբեր մշակույթներում այս իրադաարձությունը ընկալվում էր տարբեր ձևով, բայց ժողովուրդների մեծամասնության մոտ դա որակվում էր որպես վերածննունդ։ Այդ օրը կազմակերպվում էին խնջույքներ, ծիսակատարություններ, հանդիպումներ և այլ տոնակատարություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել