Լիբիայի նոր իշխանությունները կալանավորել են Միջազգային քրեական դատարանի փաստաբան, ավստրալուհի Մելիդա Թեյլորին՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամին փաստաթղթեր փոխանցելու պահին, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Միջազգային քրեական դատարանի Լիբիայի ներկայացուցիչ Ահմեդ ալ Ջեհանիի խոսքերով, հունիսի 8-ին Մելիդա Թեյլորը Սեյֆ ալ Իսլամի հետ հանդիպման ընթացքում փորձել է նրան փոխանցել փաստաթղթեր, որոնք սպառնալիք են ներկայացնում Լիբիայի անվտանգության համար: Նրա խոսքերով այդ փաստաթղթերը Սեյֆ ալ Իսլամին էր փորձել փոխացել նրա զինակից Մոհամեդ Իսմայիլը, որը գտնվում է փախուստի մեջ:
Թեյլորին ձերբակալելուց անմիջապես հետո նրան վերցրել են տնային կալանքի տակ:
Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին ձերբակալվել է Լիբիայում 2011թ.-ին նոյեմբերին՝ պետական հեղաշրջումից հետո: Միջազգային քրեական դատարանը Լիբիայից պահանջում է Հաագայի դատարանին հանձնել Լիբիայի նախկին առաջնորդի որդուն, սակայն Լիբիայի իշխանությունները պնդում են, որ Սեյֆ ալ Իսլամի դատավարությունը անհրաժեշտ է ացկացնել հայրենիքում: