ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ին կատարած վճարումները

Ի գիտություն այն լրատվամիջոցների, որոնք անդրադարձել են մատուցված հեռախոսակապի համար հեռահաղորդակցության օպերատոր «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին ՀՀ արդարադատության նախարարության կատարած վճարումներին:  

ՀՀ արդարադատության նախարարության ողջ համակարգին, այդ թվում աշխատակազմին, նախարարության ենթակայության տակ գտվող գործակալություններին և մարզային կառույցներին հատկացված է ընդհանուր առմամբ 98 հեռախոսահամար, որից 30-ը հատկացված է ՀՀ ԱՆ աշխատակազմին 34-ը` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մարզային բաժիններին 20-ը` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական ապարատին և Երևան քաղաքի սպասարկման և գրանցման բաժիններին 14-ը` ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը, որի մեջ մտնում են  ամուսնության պալատը, Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինը և ՔԿԱԳ հանրապետական արխիվը:

Պետության կարիքների համար ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար hեռահաղորդակցության օպերատոր «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն բաժանորդի կողմից օպերատորին վճարման ենթակա գումարը բաղկացած է բաժանորդային վճարից՝ 5 205 600 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) 98 հեռախոսահամարի համար, ինչպես նաև փաստացի մատուցված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վճարից:

ՀՀ պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարության հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված է մոտ 26մլն ՀՀ դրամ, սակայն նախորդ տարիների փորձը վկայում է, որ նախարարությունը յուրաքանչյուր տարեվերջին   սահմանված գումարից խնայողություն է կատարել, ինչն էլ վերադարձվել է պետական բյուջե: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԱՆ աշխատակազմի հաշվեկշռում որևէ բջջային հեռախոսի համար վարձավճար նախատեսված չէ և վճարում չի կատարվում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել