Ոստիկանության լրատվության բաժինը հաղորդում է, որ օգոստոսի 23-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1964 թ. ծնված Սուսաննա Պ.-ն, որը 2012 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով: