Ի՞նչ արգելքներ և սահմանափակումներ են գործում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ

«Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» և «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքներն են.

1) Պետական գաղտնիք պարունակող նյութերը,
2) ՀՀ-ում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքները:

Պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքuային ռեժիմը: Այլ մաքuային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանով տեղափոխումն արգելվում է:

Արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող զբոսաշրջիկը բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար կարող է ներմուծել մինչև 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթը չգերազանցող չափով դեղեր և դեղանյութեր, եթե փաստաթղթով հիմնավորված չէ բուժման համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

Զբոսաշրջիկներն իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ-ից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերոնշյալ գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

Զբոսաշրջիկներն իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ ներմուծել մինչև 15 հազար եվրոյին համարժեք կանխիկ դրամ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերոնշյալ գումարը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել