Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար կարո՞ղ են ենթարկվել քրեական պատասխանատվության

Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ 100 000 ՀՀ դրամից մինչև 250 000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով`
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Նշված հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել