6-ամյա փոքրիկն ընտանիքին պատճառել է 240 հազար դրամի վնաս

Օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին, Իջևանի ՀՓԾ-ից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խոտը պատկանում է 1959 թ. ծնված Ռիտա Ա.-ին:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նախապատրաստված նյութերով և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 15.45-ին պարզվել է, որ Ռիտա Ա.-ի 6-ամյա թոռնիկը   լուցկով խաղալիս   վառած հատիկը նետել է տան բակում կուտակված խոտի հակերի մեջ, ինչի հետևանքով հրկիզվել է դեզը և նրա մոտ կանգնած «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենային բարձված խոտը:

Ըստ Ռիտա Ա.-ի` խոտը եղել է 8 տոննա, և պատճառված նյութական վնասը կազմում է 240.000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել