Եթե ուղևորն անցել է օդանավ և հրաժարվում է թռիչքից

Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից, իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին, իսկ օդանավը չի թույլատրվում թռիչքի, կատարվում է ուղևորների իջեցում օդանավից և ելնելով անվտանգության նկատառումներից իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի կրկնակի զննում: Նման դեպքերում պարտադիր կատարվում է նաև օդանավի բոլոր հատվածների մանրակրկիտ զննում` կազմելով համապատասխան արձանագրություն, որը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում:

Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հիվանդության պատճառով անհնար է դառնում նրա թռիչքը շարունակելը, և եթե հիվանդության փաստը գրավոր հաստատվում է օդանավակայանի բժշկական ծառայության կողմից, ապա հիվանդ ուղևորը և նրա ուղեբեռը հանվում են օդանավից, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել