Վարչական որոշ իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր է: Այդ գործերն են.
- Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը,
Ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը,
- Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը,
- Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը,
- Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը,
- Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելը,
- Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը,
- Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը),
- Անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը,
- Քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը,
- Մանր չափերով հափշտակությունը կամ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
- Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը,
- Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Ոստիկանության կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կարող է ոստիկանության կողմից բերման ենթարկվել: