Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից, բացառությամբ համապատասխան կանոնակարգով նախատեսված դեպքերից:
Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:
Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ձեռք բերել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:
Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:
Չի թույլատրվում գիշերային ժամերին հեռախոսակապից օգտվել:
Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը, հաշվի առնելով կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներկայացված հիմնավոր պատճառաբանությունը, կարող է երկարացնել հեռախոսակապից օգտվելու տևողությունը` ևս 10 րոպեով: