Որո՞նք են զբոսաշրջիկների կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերը

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են հայտարարագրման:

Հայտարարագրումն իրականացվում է գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Զբոսաշրջիկները մաքսային սահմանը հատելիս իրենց կողմից տեղափոխվող ուղեկցող բեռի մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացնեն ուղեկցող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ, մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:

Այն դեպքում, երբ զբոսաշրջիկի կողմից որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվում են ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը 150 հազար դրամը, լրացվում է մաքսային հայտարարագիր, իսկ վերոնշյալ բնաիրային և արժեքային չափերը չգերազանցելու դեպքում, եթե ուղեբեռում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, լրացվում է ուղևորային մաքuային հայտարարագիր:

ՀՀ միջազգային օդանավակայաններով, ինչպես նաև ՀՀ մաքսային սահմանով ավտոմոբիլային տրանսպորտով մեկնող և ժամանող զբոսաշրջիկների կողմից տեղափոխվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառվում է մաքսային հսկողության պարզեցված` երկուղային համակարգ, որը բաղկացած է «Կարմիր» և «Կանաչ» ուղիներից:

«Կարմիր» ուղին նախատեuված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ինչպես նաև այն ուղևորների համար, ովքեր չունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ` ցանկություն են հայտնում լրացնելու ուղևորային մաքuային հայտարարագիր:

«Կանաչ» ուղին նախատեuված է այն ուղևորների համար, որոնք չունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ:

Ուղևորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը և «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել