Ի՞նչ պատահեց, երբ երիտասարդները որոշեցին փախցնել անչափահաս Լիլիային

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մովսես Արամյանի և Սմբատ Հովեյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մովսես Արամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 22.10.2012թ. նախնական համաձայնության գալով Սմբատ Հովեյանի և ինքնությունը չպարզած անձի հետ, և հաստատապես իմանալով, որ Լիլիա Մանուչարյանն անչափահաս է, առևանգել են վերջինիս:

Սմբատ Հովեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 22.10.2012թ. նախնական համաձայնության գալով Մովսես Արամյանի և ինքնությունը չպարզած անձի հետ, և հաստատապես իմանալով, որ Լիլիա Մանուչարյանն անչափահաս է, առևանգել են վերջինիս:

Գործով մեղադրյալ Մովսես Արամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում, իսկ Սմբատ Հովեյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով, ըստ որի`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասի նկատմամբ, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել