Ե՞րբ է անցկացվում վերստուգում

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդի (իրավահաջորդների)) մոտ սահմանված ժամանակահատվածում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է, բացի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են:

Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշմամբ:

Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
ա) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս.
բ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ.
դ) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս.
ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.
զ) այն դեպքւոմ, երբ ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացվել է գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց` միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ.
ը) այն դեպքում, երբ բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքըհամապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:
թ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ:
ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում` վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել