Երիտասարդների արկածները Տերյան փողոցում

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Լիդա Սարգսյանի և Վիգեն Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Լիդա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 27-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` քաղաքացիների անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր գազային «Վոլտրան» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է օդ, որի ժամանակ մոտեցել են ՀՀ ոսիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և Լիդա Սարգսյանին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Վիգեն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի զինծառայող, կոչումով ենթասպա, 2013թ. մայիսի 27-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` քաղաքացիների անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է օդ:

Գործով մեղադրյալների նկատմամբ միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, ըստ որի`

Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել