Նշենք, որ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը հանցագործություն է:
Անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Իսկ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: