38 ամյա կինը դանակով դիտավորությամբ հասցրել է հարվածներ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մարինա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մարինա Գրիգորյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ. մայիսի 17-ին ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ տարածքի X տան բակում Միհրան Օհանյանի, վերջինիս աներորդու` Ստյոպա Մուշեղյանի և զոքանչի`Աիդա Սուրենյանի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որին միջամտել է նաև Միհրան Օհանյանի կինը` Մարինա Գրիգորյանը և վերջինս, իր մոտ եղած ծալովի դանակով, դիտավորությամբ, մի քանի հարվածներ է հասցրել Միհրան Օհանյանի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի շրջանում` նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Գործով մեղադրյալ Մարինա Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, ըստ որի`

Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել