Ի՞նչ է երթևեկության ժամանակ արգելվում հեծանվորդներին և մոպեդների վարորդներին

Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է՝

ա) երթևեկել առանց ղեկը բռնելու.

բ) փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.

դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել արահետից դուրս.

ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:

Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել