Զբոսաշրջիկները կարող են առանց մաքսային վճարների վճարման` որպես ուղեկցող բեռ, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը:
ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ ՀՀ մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ ՀՀ մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված բեռը:
Նշված բնաիրային և արժեքային սահմաններում զբոսաշրջիկներն առանց մաքսային վճարների վճարման կարող են ներմուծել ապրանքներ` ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 29-ի թիվ 251 որոշմամբ սահմանված չափերով:
Նույն անձը նշված արտոնությունից կարող է օգտվել 180 օրվա ընթացքում մեկ անգամ:
Զբոսաշրջիկները կարող են առանց մաքսային վճարների վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք չունեն գործարանային փաթեթավորում և պիտակավորում: