Ո՞ր մարմինները կարող են ստուգումներ անցկացնել Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`

– Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
– Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,
– Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն,
– Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն,
– Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները,
– Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը,
– Կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,
– Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը,
– Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը,
– Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն,
– Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,
– Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
– Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը,
– Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,
– լիցենզավորող պետական մարմինները,
– Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը,
– Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ գրանցված կազմակերպություններում` օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված հարցադրումներով ստուգման անհրաժեշտության դեպքում միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որն օրենքով սահմանված կարգով նշված կազմակերպություններում իրականացնում է ստուգում, որի արդյունքներով կազմված եզրակացությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:

Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել