Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքը ո՞ր անդամները նպաստի իրավունք ունեն

Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:

Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի (այսուհետ` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի) ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:
Անդրադառնանք զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամների նպաստի իրավունքին:

Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետևյալ անդամները.

1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի այրին և նրա ծնողները` ցմահ.
2) նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում` մինչև 18 տարին կամ հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալը.
3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները` մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել