Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելը կպատժվի

Նոյեմբերի 28-ին ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքում կատարված լրացումը։ Iravaban.net-ը հայտնում է, որ այն վերաբերում է հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելուն։

Այսպիսով, անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը՝ պատժվելու է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ օրենքում կատարված լրացումն ընդունվել է հոկտեմբերի 5-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել