Դատավորը Գեղարքունիքի մարզից տեղափոխվեց Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 25-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-111-Ո-352 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

Նոնա Գալստյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել 2022 թվականի մարտի 10-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել